Լիբանանի մայրաքաղաքում պայթյուն է տեղի ունեցել. մահապարտը պայթեցրել է պայթուցիկ նյութերով լցոնված մեքենան, որը կանգնած էր մարդկանցով լեցուն սրճարանի մոտ: Սրճարանում մեծ քանակությամբ մարդ հավաքվել և դիտում էին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը:
Պայթյունի արդյունքում վիրավորվել է 12 մարդ: Ինչպես հայտնում է BBC-ն՝ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի հարավային թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում բնակվում են շիաները: Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել այս պայթյունի պատասխանատվությունը: