ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախապես չհայտարարված այցով ժամանել է իրաքյան Քրդստանի մայրաքաղաք՝ Էրբիլ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ այցելությունը լինելու է կարճ ժամանակահատվածով, որի ընթացքում նախատեսվում է հանդիպել Իրաքի նավթով հարուստ տարածաշրջանի ղեկավարների հետ:
Երկուշաբթի օրը Քերրին քննարկել էր Իրաքյան ճգնաժամը երկրի վարչապետի՝ Նուրի Մալիքի հետ: Ինչպես նաև նա բանակցություններ է վարել սունիտների և շիաների առաջնորդների հետ:
Հիշեցնենք նաև, որ իրավիճակը իրաքում բավականին լարված է: Սունիտներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Իրաքի խոշորագույն նավթամշակող կոմպլեքսը: Իսկ Բայջի քաղաքի մոտակայքում ընթացող կռիվները շարունակվում են մինչ այսօր: