Ուկրաինայի Օդեսա քաղաքում տեղ է ունեցել դժբախտ պատահար։ Հոգեկան հիվանդ 42-ամյա տղամարդը բարձրահարկ շենքի վերին հարկից նետել է 82-ամյա տարեց կնոջը՝ գոռալով «Փառք Ուկրաինային»։ Այս մասին հաղորդում է ռուսական «Вести»-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ Աղբյուրի նշում է, որ մի շարք օդեսական ԶԼՄ-ներ փոխանցում են, թե կինը տղամարդու մայրն էր, մյուսներն էլ՝ տատիկը։ Փոխանցվում է նաև, որ 42-ամյա Վիտալին շուրջ 5 օր տանը փակ պահել է 82-ամյա կնոջը, իսկ հունիսի 20-ին հոգեկան կտրուկ շեղումների հետևանքով նրան նետել պատուհանից։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանները ջարդել են բնակարանի դուռը և ձերբակալել հոգեկան հիվանդին, նա տեղափոխվել է տարածքային հոգեբուժարան։