«Մաչեստր Սիթի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը Անգլիայի առաջնության ավարտից հետո չի թույլատրել կիսապաշտպան Յայա Տուրեին տեսակցել մահամերձ փոքր եղբորը՝ Իբրահիմին: Այս մասին պատմել է հենց ինքը՝ Տուրեն, բրիտանական մամուլին տված հարցազրույցում: 

Հիշեցնենք նաև, որ դժբախտությունը պատահել էր հինգշաբթի օրը, երբ ընթանում էր Կոդ-դ’Իվուար-Կոլումբիա խաղը: Ինչպես տեղեկանում ենք itar-tass-ից՝ ֆուտբոլիստը մասնավորապես ասել է.

«Ես պլանավորում էի գնալ եղբորս մոտ Անգլիայի առաջնության ավարտից հետո, սակայն ղեկավարությունը չթույլատրեց ինձ և ես ստիպված է մեկնել Աբու-Դաբի նշելու առաջնությունում տարված հաղթանակը: Ես պետք է ավելի կոշտ լինեի ու ստիպեի նրանց հարգանքով վերաբերվել իմ իրավիճակին: Նամանավանդ, երբ ակումբում բոլորը տեղյակ էին, թե ես ինչպես էի անհանգստանում վերջին ամիսներին»: 

Կոլո, Յայա և Իբրահիմ Տուրեները երեքն էլ ֆուտբոլիստ էին: Երբ Իբրահիմը մահամերձ էր երկու եղբայրներն էլ նախընտրեցին մնալ Կոդ-դ’Իվուար հավաքանի կազմի մեջ և մեկնել ԱԱ-2014-ին: