Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Բակո Սահակյանի և Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` ՀՀ կառավարական պատվիրակության մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի գրասենյակից:

Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել մի շարք ռազմավարական և հեռանկարային ծրագերի իրականացմանը: Երկուստեք նշվել է ՀՀ և ԼՂՀ գերատեսչությունների միջև կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: