«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ կառույցների, թափուր պաշտոնի տեղ բացեց նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Նախկին վարչապետը բուհի կառավարման խորհրդի նախագահն է, նա այս պաշտոնում ընտրվել է դեռևս 2010 թվականին: Պարզ չէ՝ իպաշտոնե, թե ոչ, բայց անգամ եթե նրան թույլատրեն զբաղեցնել այդ պատասխանատու պոստը, միևնույն է՝ դիվանագիտական աշխատանքի մեկնելը կխանգարի դրան: Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: Բացի Գրիգորիչից. շրջանառվում է նաև նրա տեղակալ էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը:

Վերջապես ումի՞ց է պակաս. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի, Արմեն Աշոտյանը՝ բժշկականի, Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետաշինարարականի, Սամվել Նիկոյանը՝ ճարտարագիտականի: Ոչ պակաս արժանի թեկնածու է նաև Գալուստ Գրիգորիչը: Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է մնալ խորհրդի ղեկավար, և աշնանն սպասվող հերթական նիստի ժամանակ էլ այս հարցը կլուծվի»,–գրում է թերթը։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։