Ադրբեջանում մոտակա ժամանակահատվածում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերի, ՆԳՆ զորքերի և պետական սահմանապահ ծառայության մասնակցությամբ։ Դրանք գլխավորելու է Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը։
ԱՀ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Թրենդ»-ին հաղորդել է, որ մարտական պատրաստվածության պլանի համաձայն՝ զորավարժություններ արդեն տեղի են ունեցել սահմանային զորամասերում, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում։