BBC հեռուստառադիո հեռարձակման կորպորացիան անդրադարձել է Եվրատեսին 2013-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի երգին:

«Դորիանս» խումբը կատարել է «Lonely Planet» երգը, որը գրել է «Black Sabbath»  խմբի կիթառիստ Թոնի Այոմմին: Նա միանգամից չի համաձայնել երգի հեղինակ լինել:

«Սկզբում ես ասեցի ոչ, չգիտեմ: Տարօրինակ է, որ ես Եվրատեսիլի համար երգ գրեմ: Սակայն հետո ասեցի, որ ռոք երգ ունեմ և ուղարկեցի այն»,- ասել է Թոնի Այոմման:

Նշենք, որ նա հայտնի դարձավ 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ օգնեց ֆոնդեր հավաքել: