Ռուսական խորհրդարանի վերին պալատը նախագահի առաջարկով չեղարկեց դեռևս մարտին իրեն տրված մանդատը՝ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածք մտցնելու մասին: Սենատորները ասում են, որ սա կնպաստի Ուկրաիանայի հարավ-արևելքում կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ռուսաստանի նախագահը երեկ հանդես է եկել այս առաջարկով և պետական խորհուրդը որոշմանը նույնպիսի միասնականությամբ կողմ քվեարկեց, ինչպես քվեարկել էր դրա տրամադրման ժամանակ: Նրանցից 153-ը կողմ էին քվեարկել և միայն մեկը՝ դեմ:
Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվեյչուկը բավականին զարմացել էր այս միայնակ ձայնի առկայության վրա և համենայն դեպս ճշտել էր, թե արդյո՞ք չի շփոթել սենատորը կոճակը: