«Հերթական հեգնական մեկնաբանությունն եմ ստացել արտասահման գնացած հայրենակցից` «արա դե ստից խոսալով չի, եթե ուզում եք մի բան ըլնի դրանց պտի գնդակահարեք...»: Ուրեմն կրկին ուզում եմ հիշեցնել մեր «քամուց քշված» հայրենակիցներին եկեք մեկին դուք խփեք մենք դրանից հետո 10-ին կխփենք...Նույնը վերաբերվում է սահմանի վրա զոհված զինվորի մասին տեղեկության տակ «գնացե'ք, խփեք վառեք, 50 հատ թուրք սպանեք, գրավեք...» գրողներին: կյանքում չեմ հարգել ու չեմ հարգի մարդու ով ուրիշին առջարկում է անել մի բան ինչը ինքը չի կարող, չի ուզում կամ չի համարձակվի անել, իսկ եթե անող է, ապա կանի, ոչ թե այդ մասին հրապարակավ կհայտարարի»- իր ֆեյսբուքյան էջում գրում է ռեժիսոր Արշակ Զաքարյանը, իր իսկ պնդմամբ խոսքն ուղղելով այն մարդկանց ովքեր հայրենիքի սահմաններից դուրս գտնվելով զատում են իրենց հայ ազգից ու քայլեր ձեռնարկելու կոչեր հղում: