Մոնիկա Բելուչին մինչ այսօր էլ հանդիսանում է երկրագնդի ամենագեղեցիկ ու հմայիչ կանանցից մեկը, որը բնական է, որ գրավում է ավազակների ուշադրությունը, որոնք ցանկանում են հարստանալ այս գեղեցկության հաշվին:
Այսպիսով վերջերս Մոնիկան դատի է տվել մի թուրք գործարարի, որն անօրինականորեն օգտագործել է իր անունը: Թուրք գործարարի անունն է Արաֆատ Յազիս և նա արդեն 11 տարի է ինչ հանդիսանում է Թուրքիայում տեքստիլի արտադրության գործարանի սեփականատեր: Սակայն այս գործարանն առանձնահատուկ է նրանով, որ այն կրում է «Մոնիկա Բելուչի» անվանումը:
Սա Մոնիկան բացահայտել է այն ժամանակ, երբ փորձում էր իր անունը Թուրքիայում գրանցել, որպես բրենդ, ինչպես արել էր նաև այլ երկրներում: Սակայն երբ հերթն հասավ Թուրքիային գեղեցկուհին բացահայտեց, որ իր անունն արդեն իսկ օգտագործվում է:
Այս գործարանը բավականին հայնրահայտ է հիմնականում դերասանուհուն, որպես բրենդ օգտագործելու հաշվին:
Բելուչին մտադրված է ետ վերցնել իր անունը, իսկ թուրք գործարարին սպասվում է խոշոր տուգանք: