Վերջերս Մինեսոտա նահանգում կատարած գողությունից հետո գողը՝ Նիկոլաս Ուիգը, մոռացել էր դուրս գալ իր ֆեյսբուքյան էջից: Սրա միջոցով էլ տան տերը հեշտությամբ կարողացել է ճանաչել նրան փողոցում, իսկ ոստիկանությունը նույնքան հեշտությամբ ձերբակալել է նրան: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ տան տերը հայտնել է, որ նա պատահաբար փողոցում տեսել է գողին և ճանաչել նրան, վերհիշելով իր իսկ համակարգչի մեջ գողությունից հետո տեսած լուսանկարը: 

Նախանգի ոստիկանությունը հայտնել է, որ Ուիգը խոստովանել է իր մեղքը և այժմ նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: