«Իշխանական մեր աղբյուրները հայտնում են. որ բոլորովին վերջերս լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կառավարության աշխատակազմի դեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև:
Ըստ նույն աղբյուրների, Դավիթ Հարությունյանը կառավարություն է հրավիրել Տարոն Մարգարյանին: Վերջինս, սակայն, իգնոր է արել ու չի ներկայացել: Հարությունյան-Մարգարյան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցած կառավարության առաջին իսկ նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հաշիվ է պահանջել Երևանի քաղաքապետից «երբ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ներկայանալ» մոտիվներով: Խոսակցությունն այնքան է թեժացել, որ կողմերն անցել են փոխադարձ վիրավորանքների:

Երեկ, երբ Դավիթ Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա, բնականաբար, հերքեց դրանք: «Հորինած է: Կռիվ կինոները որտեղի՞ց եք ճարում»,-այսպիսին էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի արձագանքը»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։