Արդեն հայտնի է «iPhone Photography Awards 2014» մրցույթի հաղթողի անունը։ Ողջ աշխարհից «iPhone»-ի օգտատերերն ուղարկել են իրենց հեռախոսներով արված լուսանկարներ։ «Տարվա լուսանկարիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջուլիո Լուկասը ԱՄՆ-ից։ Ստորև բերված լուսանկարները արվել են «iPhone»-ով կամ էլ «iPad»-ով։ Դրանք ապացուցում են, որ լավ լուսանկար հնարավոր է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով։