Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հայտարարել է, որ խաղաղության հաստատումից հետո արդեն 52 անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը անջատողականների կողմից: Այս մասին նախագահը հայտարարել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախագահների հետ երեկ ունեցած հեռախոսային զրույցի ժամանակ: 

Խոսակցության ընթացքում լիդերները խոսել են հրադադարի պահպանման մեխանիզմի անհրաժեշտության մասին: Նրանք բոլորն էլ կողմ են արտահայտվել Եռակողմ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին: Ընդ որում Անգելա Մերկելը նշել է, որ այս կոնտակտային խմբի աշխատանքները ավելի նպատակահարմար է ղեկավարի Վիկտոր Մեդվեդչուկը: Ինչպես հաղորդվում է նախագահի պաշտոնական էջում՝ Մերկելը նաև առաջարկել է պատանդների փոխանակման ցուցակներ կազմակերպել: