Ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի հովանավորը հայտարարել է, որ մոտոկա ժամանակներս կկողմնորոշվի, թե շարունակելու է արդյո՞ք համագործակցել ֆուտբոլիստի հետ, այն բանից հետո, երբ նրան մեղադրում են Իտալիայի հետ խաղի ժամանակ իտալացի ֆուտբոլիստի ուսը կծելու մեջ:
«888poker» ընկերությունը, որը տրամադրում է օնլայն-պոկերի ծառայություններ, հայտարարել է, որ չի հանդուրժի ոչ սպորտայի պահվածք իր բրենդը ներկայացնող դեմքի կողմից:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Սուարեսի նկատմամբ FIFA-ի կողմից արդեն իսկ սկսվել է կարգապահական հետաքննություն: Իսկ Նիդերլանդներում նրան անվանակոչել են «Այաքսի մարդակեր»:
Հիշեցնենք նաև, որ սա մարդկանց կծելու միակ դեպքը չէ ֆուտբոլիստների մոտ: Նախորդ տարվա ապրիլին «Լիվերպուլցին» կծել էր «Չելսիի» ֆուտբոլիստի ձեռքը, որի համար որակազրկվել էր 10 խաղով: