Ռուսական նավթային «Лукойл» ընկերությունը վաճառել է իրեն պատկանող բենզալցակայանների ցանցը Ղրիմում: Սրա մասին հաղորդում է «Лукойл»-ի նախագահ՝ Վագիտ Ալեկպերովը, «Ведомости»-ին տրված հարցազրույցում:
Ալեկպերովի խոսքերով ամբողջ ցանցը վաճառվել է Ղրիմի կառավարության դիմումից հետո:
«Այո՛, մեզ դիմել է Ղրիմի կառավարությունը՝ վարչապետ Ակսենովը, խնդրանքով, որ վաճառենք բենզալցակայանները ղրիմյան ձեռնարկատերերին, այսպիսով նպաստելով մանր և միջին բիզնեսի զարգացմանը».-ասել է «Лукойл»-ի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ հաշվի առնելով Ղրիմում տիրող իրավիճակը նրանք վաճառել են լցակայանները զեղչված գներով: