Ավստրալիայի իշխանությունները հայտարարեցին, որ մալազիական ավիաուղիների կորած «Բոյինգի» փնտրտուքները կշարունակեն նոր զոնայում, Հնդկական օվկիանոսի հարավային շրջանի առանձին տարածքներում:
Որոնումները նրանք կշարունակեն այսպես կոչված «յոթերորդ աղեղի» շրջանում, որը ձգվում է Հնդկական օվկիանոսի հյուսիսից դեպի հարավ:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ավստրալիայի փոխվարչապետը հայտարարել է.
«Նոր նախընտրելի զոնան շարունակում է մնալ «յոթերորդ աղեղի» շրջանում, սակայն ավելի հարավ ընկած հատվածում: Հենց այստեղ է վերջին անգամ կապ գրանցվել ինքնաթիռի և արբանյակների միջև: Այժմ մենք ընդհամենը տեղափոխվում ենք հարավ»:
Հիշեցնենք նաև, որ «Բոյինգի» հետ կապը կորել է այս տարվա մարտի 8-ին, իսկ ուղևորների քանակը հասնում էր 240-ի: Ինքնաթիռի անհետացման պատճառներն անհայտ են մինչ այժմ:


