Նախորդ գիշեր, Նիգերիայի տնտեսական մայրաքաղաք Լագոսում նավթաբազայում երկու պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Itar-tass-ը՝ 5 մարդ է զոհվել կրկնակի ահաբեկչական հարձակման պատճառով:  

Նախնական տվյալներով օդ են բարձրացել երկու ականապատված բենզատար, որից հետո պայթել են նաև վառելիքային պահուստները: 

Այս պայթյունները շարունակությունն են եղել երեկ մայրաքաղաք Աբուջում կատարված խոշոր ահաբեկչական հարձակման, որի արդունքում մահացել էր 20 մարդ: