2002թ.-ի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն բրազիլացի Ռոնալդինյոն կշարունակի իր կարիերան Եգիպտոսյան «Զամալեկ» ակումբում: Այս մասին ԶԼՄ-ներին հայտարարություն է արել ակումբի նախագահ Մաորտադա Մանսուրը:
34-ամյա ֆուտբոլիստը 2012թ.-ից խաղում էր «Ատլետիկո Մինեյրոյում», որի կազմում խաղացել է 48 խաղ և խփել է 16 գոլ: Մանսուրը լրագրողներին ասել է, որ Ռոնալդինյոյի գործակալի հետ արդեն իսկ համաձայնություն կնքվել է: Ինչպես տեղեկանում ենք Itar-Tass-ից՝ նա նաև հայտարարել է, որ ֆուտբոլիստի մեծ հոնորարների մի մասը կծածկի գովազդից և ֆուտբոլիստի պատկերներով շապիկների վաճառքներից ստացվող հասույթը:
Հիշեցնենք, որ ակումբի տնօրենը խոստացել էր իրենց երկրպագուներին անակնկալ մատուցել, սակայն այսօր նա նշել է, որ Ռոնալդինյոն այն խոստացված անակնկալը չէ: Նա դեռևս կզարմացնի բոլորին ուրբաթ օրը: