Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը որակազրկված է հավաքականի 9 պաշտոնական խաղից և 4 ամսով հեռացված է ցանկացած ֆուտբոլային գործունեությունից: Այս մասին այսօր հայտարարեց FIFA-ն:
Այսպիսով Սուարեսը այլևս չի կարողանա օգնել իր թիմին Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ: Ինչպես տեղեկանում ենք Itar-Tass-ից՝ 1/8 եզրափակչում նրանք կղաղան կոլումբիացիների հետ:
Հիշեցնենք նաև, որ սա մարդկանց կծելու միակ դեպքը չէ ֆուտբոլիստների մոտ: Նախորդ տարվա ապրիլին «Լիվերպուլցին» կծել էր «Չելսիի» ֆուտբոլիստի ձեռքը, որի համար որակազրկվել էր 10 խաղով: