Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Պուտինի` ուկրաինական քաղաքականությունը չափազանց հակասական է. մի կողմից նա չի զինաթափում Ուկրաինայի արևելքում կռվող անջատողականներին, մյուս կողմից` բոլորին մեսսիջ է հասցեագրում, որ ռուսական բանակը չի մտնի Ուկրաինա:
Պուտինը սրտով նացիոնալիստ է, մտածողությամբ՝ պրագմատիկ: Նրա սիրտն ուզում է կայսրության վերականգնում, ուղեղը ձգտում է չփչացնել հարաբերություններն Արևմուտքի հետ: