«Հրապարակ»-ը գրում է. «Ոչ իշխանական քառյակի ստեղծումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններում մեկ միասնական թիմով հանդես գալու: Այսինքն` ստեղծվելու է մինի-ՀԱԿ, բայց այս անգամ գլխավոր ջութակի դերում է լինելու ԲՀԿ-ն: Բայց քանի որ առաջիկա աշնանը որոշակի զարգացումներ են սպասվում, քառյակի գաղափարախոսները կարծում են, որ հնարավոր է ֆորսմաժորային զարգացումներ լինեն, ուստի, ժամանակից շուտ են ակտիվացել, այդ իսկ պատճառով Ստեփան Մարգարյանը նպատակահարմար գտավ բարձրաձայնել, որ քառյակի համագործակցությունը Քոչարյանի հետ չի բացառվում:Սրանով է բացատրվում նաև ԲՀԿ-ի դեմարշը ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի նկատմամբ՝ ի պատասխան Քոչարյանի քննադատության: Ինչպես նաև ամեն գնով Րաֆֆուն «Ժառանգության» գլխին պահելու անհրաժեշտությունը: Գաղտնիք չէ, որ այս բոլոր ուժերն ունեն ֆինանսական խնդիրներ, և նրանցից ամենաապահովվածը ԲՀԿ-ն է»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։