«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ հայոց իսթեբլիշմենթը որոշում էր, թե ինչպես է շնորհավորելու Սերժ Սարգսյանի 60-ամյակը և ինչ նվերներ է առնելու, տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Ղարաբաղ: Դիմացը շաբաթ ու կիրակի է, իսկ երեքշաբթի օրը նրա ծննդյան օրն է: 50-ամյակին էլ նա մեկնել էր Մոսկվա, բայց այն ժամանակ նախագահ չէր, և ամեն գնով շնորհավորելու խնդիրը չկար: Եվ չնայած Ղարաբաղ գնալով նա հասկացնում է, որ չշնորհավորեն-չանհանգստացնեն, բայց ոմանք պնդում են, որ Ղարաբաղ գնացողներ հաստատ կլինեն:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։