«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը երեկ սենսացիոն որոշում կայացրեց Արարատյան դաշտում 70 նոր հորեր փորելու և 42 փակված հորատանցքերը բացելու մասին, չնայած ամիսներ առաջ բնապահպանության նախարարության առաջարկով կառավարությունն արգելել էր Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։ «Սկզբից կառավարությունը՝ ի դեմս Վաչե Տերտերյանի, շատ հիմնավոր հիմնավորումներ է բերում ու փակում Արարատյան դաշտի հորատանցքերը, հետո նույն Վաչե Տերտերյանը հիմնավորում է բերում, որ հորատանցքերը պետք է բացել, և կառավարությունը որոշում է կայացնում։ Կառավարությունը այսօր մի բան է հիմնավորում, վաղը՝ ուղիղ դրան հակառակը»,- «Ժամանակի» հետ զրույցում երեկ տեսակետ հայտնեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը՝ հավելելով. «Գյուղացու շահը բերելով՝ շահարկում են»։

Առավել մանրամասնորեն կարդացեք թերթի համարում: