Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանեց Բրյուսել, որտեղ այսօր՝ հունիսի 27-ին, պետք է տեղի ունենա Ուկրաինային Եվրոպական Միության ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Պորոշենկոն հայտարարել է, որ այս փաստաթղթի վավերացումը Ուկրաինայի համար «պատմական օր» կհանդիսանա և նոր սկզբի հնարավորություն կստեղծվի մի քանի տարի շարունակվող քաղաքական անկայունությունից հետո:
Ուկրաինայի նախագահը մասնավորապես հայտարարել է. «Սա բացարձակապես նոր հեռանկար է երկրի համար, սա պատմական օր է, ամենակարևոր օրը 1991թ.-ին անկախության ձեռքբերումից հետո»: