ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ Վ.Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք։
Այդ մասին տեղեկություն է տարածել «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը՝ նշելով, որ բողոքը վերաքննիչ դատարան է հանձնվել այսօր՝ ժամը 16.30-ին։
Նշենք, որ էպոսագետ Վ.Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ։
Հեղինակ «Փաստինֆո»