Ռուսաստանը ընդունում է այն փաստը, որ Ուկրաինան Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր է ստորագրել, բայց Մոսկվան համապատասխան միջոցներ կկիրառի իր համար բացասական արդյունքների դեպքում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամլո քարտուղար՝ Դ. Պեսկովը: 

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Պեսկովն ասել է.

«Որպեսզի այս միջոցառումները ի հայտ գան, անհրաժեշտ է, որ իրականանա կնքված համաձայնագիրը և, երբ այն սկսվի իրականանալ այդ ժամանակ կարելի է խոսել որոշ պաշտպանական միջոցների մասին»: 

Նա նաև ավելացրել է. «Մեր տնտեսության պաշտպանության համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»: 

Հիշեցնենք նաև, որ այսօր ԵՄ և Ուկրաինայի միջև կնքվել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը: