«Չորորրդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով, արդեն հայտնի է, թե Երևանի որ հատվածում է տեղադրվելու Գարեգին Նժդեհի արձանը: Այն, տեղադրվելու է շատ մուր ապագայում, որովհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անձամբ է շահագրգռված արձանի տեղադրման հարցում:

Մեզ հայտնի դարձավ, որ Նժդեհի արձանը կտեղադրվի Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում «յոթ նախարարությունների» և ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտակայքում, որտեղ, ի դեպ, այս պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Չի բացառվում, որ կիսաքանդ այգին վերանորոցում են հենց այդ նպատակով: Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանն արդեն մի քանիսին ցույց է տվել արձանի ու շրջական այգու մակետը»:

Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: