«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը ծանր վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին 2014/15թ. սեզոնի առաջին կեսին: Հաստատվեցին ամենավատ սպասելիքները. հայ ֆուբոլիստի մոտ ազդրի վնասվածք կա: Այժմ Մովսիսյանին սպասվում է վիրահատություն:
Վիրահատությունից հետո նա կապաքինվի գրեթե 6 ամիս և կկարողանա վերադառնալ խաղադաշտ միայն 2015թ.-ին: Այս մասին հաղորդում է «Спорт-экспресс»-ը, սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել: