Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը արձակել է սենսացիոն հրաման, համաձայն որի, ամեն հայկական կրակոցին հակառակորդը պատասխանելու է տասնապատիկ ավելի` կրակահերթով:
Այս հարցի շուրջ Yerevannews.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանի հետ:
«Նախ սա ՊԲ հրամանատարի «Հակառակորդի մեկ կրակոցի դիմաց` գրավում ենք մեկ դիրք» հայտարարության ուշացած պատասխանն է: Բացի այդ, բոլորս էլ ականատես ենք Տավուշի մարզում Ադրբեջանի ԶՈՒ կատարած նախահարձակ գործողություններին : Այս հայտարարությամբ նախարարը արդարանում է ներքին լսարանի առաջ` ստեղծելով հարմար նախապայմաններ հետագա զարգացումների պարագայում արդարանալու հիմքեր ունենալու համար»,- նշեց փորձագետը: