ԱԻՆ-ից հայտնում են՝ երեկ ժամը 17.49-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Ավան-Նոր Նորք ավտոճանապարհի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կանխել են 1974 թ. ծնված Օ. Ա.-ի ինքնասպանության փորձը: