Եվրոպական Միության առաջնորդները Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների հետ քաննարկել են իրենց հետագա քայլերը, քանի որ այսօր տեղական ժամանակով ժամը 22:00-ին սպառվում է նախագահի կողմից սահմանված միակողմանի հրադադարի ռեժիմը: Ուկրաինական իշխանությունների խաղաղ նախաձեռնությունը ողջույնի չարժանացավ ռուսամետ անջատողականների կողմից և զինված բախումները շարունակվել են ամբողջ հանգստյան օրերի ընթացքում:
Հեռախոսային խոսակցությունը շարունակվում էր 2 ժամ: Դրա ընթացքում քննարկվել է Ուկրաինայի արևելքում չդադարող կրակոցների հարցը: Կրակոցները շարունակվում են Սլավյանսկում, ինչպես նաև BBC-ն հաղորդում է քաղաքի վրա բարձրացող ծխի մասին:
Ուկրաինայի զինված ուժերի մամլո քարտուղարը հայտնել է, որ բախումների արդյունքում մահացել են ևս 5 զինվոր, 17-ը՝ վիրավոր են: Նա նաև հաղորդեց, որ անջատողականները գերի են վերցրել հակաօդային հարձակման 6 աշխատակցի:
Իսկ այդ ընթացքում Կիևում՝ նախագահի կառավարական շենքի առջև ընթանում էր միտինգ: Միտինգի մասնակիցները վրդովված էին Պորոշենկոյի հրադադարի ռեժիմ սահմանելու որոշմամբ: Նրանցից մեկը մասնավորապես ասել է. «Հրադադարը չտվեց ոչ մի արդյունք, բացի մեր զինվորների զոհվելուց»:
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին որևէ լուծում տալու նպատակով նախագահ Պորոշենկոն սահմանել էր հրադադարի ռեժիմ, որի ժամկետը սպառվել էր ուրբաթ օրը: Սակայն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո հրադադարի ռեժիմը երկարաձգվեց ևս 3 օրով: Հրադադարը նպատակ էր հետապնդում զինաթափ անել ռուսամետ անջատողականներին, որը սակայն այդպես էլ չհաջողվեց: