Ми-8 ուղղաթիռ է կործանվել Խաբարովսկում: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասսը: Մասնավորապես հաղորդվում է, որ ժամը 13:00-ին ուղղաթիռը մեկնել էր հրդեհ հանգցնելու, իսկ արդեն 18:57-ին հայտնաբերվել է այրված վիճակում տարածաշրջանից 50 կմ հեռավորության վրա:
Այժմ պարզաբանվում են ուղղաթիռի կործանման պատճառներն ու զոհերի քանակը: Նախապես հայտնում էին, որ ուղղաթիռի մեջ գտնվում էին 14 ուղևոր, ներառյալ անձնակազմը:


