Այսօր Բրազիլիայում ընթացող Աշխարհի Առաջնությունում կխաղան Ալժիրի և Գերմանիայի հավաքականները: Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից կապված այս հանգամանքի հետ Ֆրանսիայում իրականացվում են լուրջ քայլեր, որպեսզի կարգ ու կանոն պահպանվի երկրում այս խաղի ընթացքում և դրանից հետո: Այս մասին հաղորդում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Փարիզի, Լիոնի, Մարսելի, Գրենոբլի և այլ քաղաքների քաղաքապետներն ու համայնքների ղեկավարներն խնդրել են ներքին գործերի նախարարության խստացնել ոստիկանության հատուկ ուժերի և ժանդարմերիաների գործառույթները` փողոցային անկարգությունների հետ պայքարելու համար:
Այպիսի նախազգուշական միջոցները մասնավորապես կապված են այն հանգամանքի հետ, որ Ֆրանսիայում Ալժիրի համայքը ամենամեծն է: