Աֆղանստանի բնակչության գաստրոնոմիկ նախապատվությունները գրեթե չեն տարբերվում այլ երկրների ճաշակից: Հակառակ կարծրատիպերին՝ աֆղանները զենքից ու թմրանյութերից նախատեսում են ՊԱՂՊԱՂԱԿԸ: Ինչպես հաղորդում է «Համա Պրեսս» գործակալությունը աֆղանական արտադրության այս սառը քաղցրավենիքը հանրահայտության բոլոր ռեկորդներն անցնում է: 

Գործակալության տվյալներով պաղպաղակի աֆղանյան ինդուստրիայի կենտրոն է հանդիսանում երկրի արևմտյան հատվածը: «Պաղպաղակ Գերատից» ֆաբրիկայի տնօրենը ասել է. «Ամեն օր մենք արտադրում ենք 30 տոննա պաղպաղակ, որը վաճառվում է Աֆղանստանի 24 քաղաքներում»: 

Իսկ հայտնի սրճարաններից մեկի տնօրենը լրագրողների հետ զրույցում նշել է. «Սա արդեն դառնում է լավ ավանդույթ: Հաճախորդները անդադար պահանջում են աֆղանյան պաղպաղակ, որը շատ ավելի համեղ է արտասահմանյանից: Առավել հաճախ այն պատվիրում են կանայք, երեխաներն ու ուսանողները»: 

Ավելին՝ ֆաբրիկայի տնօրենը նշել է, որ իրենք կարող են արտադրել 3 անգամ ավելի քանակությամբ և պատրաստվում են դուրս գալ ավելի խոշոր շուկաներ: