Այսօր՝ հունիսի 30-ին, կայացավ Վոլոդյա Ավետիսյանի դատական հերթական նիստը: Որի ժամանակ պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և չի ցանկանում ցուցմունք տալ: Նա մասնավորապես ասել է.
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, էս ամեն ինչը սարքած է, բազմիցս ինձ զգուշացրել են, որ ինձ ձերբակալելու են բողոքի ակցիաներ կազմակերպելու համար»:
Որից հետո դատավորն հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է:
Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը կալանքի տակ է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 20-ից: Նրան մեղադրում են խարդախության մեջ: