Վերջին օրերս Չինաստանում ընթացող հորդառատ անձրևների պատճառով արդեն ամենաքիչը 23 մարդ է զոհվել, ևս 6-ը անհայտ կորած են համարվում: Այս մասին հաղորդում է Իտառ-Տասսը:
Հզոր տեղումները սելավ ու սողանք են առաջացրել երկրի 10 մարզերում ու ավտոնոմ տարածքներում: Ընդհանուր առմամբ տուժել են 1.4 մլն. բնակիչ, որոնցից 36 հազարին էվակուացրել են: Իսկ ֆինանսական կորուստները կազմել են $240 մլն.:


