Այսօր 20 տարեկան կդառնար ադրբեջանական դիվերսիոն խմբին հետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նա մահվանից առաջ գրել էր. «Պոստ պահող տղերքը թագավոր տղերք են»:
Արմենը սովորել է Մշակույթի պետական քոլեջում։ Մինչ զորակոչվելը աշխատում էր կահույքի արտադրամասում՝ զբաղվելով քանդակագործությամբ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի մեդալով:
Այս օրերին Արմեն Հովհաննիսյանը կզորացրվեր:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Փոխհրաձգության արդյունքում Արմեն Հովհաննիսյանը: