«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս կադրային ուշագրավ փոփոխություն է կատարել. Գրիգոր Մուրադյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Արսեն Մկրտչյանը:
Թեև Աբրահամյանի որոշման մեջ պաշտոնանկության հիմք նշված է աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումը, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այլ բան են պնդում:
Ժամանակին մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և նրա տեղակալ Գրիգոր Մուրադյանի հարաբերությունները, վերջինիս արհամարհական, մեծամիտ պահվածքի պատճառով լարված են, ու թեև Հ. Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը, սակայն մեր տեղեկություններով՝ լարվածությունը հասել է «դիվան-բաշուն» և հարցին լուծում է տրվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի օգնությամբ, ով ևս «ատամ է ունեցել» Մուրադյանի վրա»:
Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ թերթի համարում: