Ակտիվիստներն այսօր վաղ առավոտից պայքարում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ :
Համառ պայքարը քաշքշուկներն ու ընդվզումները չխընդոտեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ընդունել քննարկման դրված օրենքն ու այդպիսով թանկացնել ՀՀ-ում սպառվող Էլեկտրաէներգիան:
Ինչպես նիստից հետո հայտարարեց Արամ Մանուկյանը ԱԺ 5 խմբակցությունների անդամների ներկայությամբ քննարկվել ու ընդունվել է օրենքը:
Ըստ նրա չթանկացումը հիմնավորով եւ ոչ մի ելույթի հակադարձ փաստարկ չի ներկայացվել հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Քարի նման նստած ոչ մի ձայն չի հանել եւ ոչ մի ներկայացուցիչ հանձնաժողովից, որը քվեարկել է թանկացման համար: Այստեղ պարզապես 5 կոճակ աշխատեց, ինչպես հրահանգված էր այս հիմնարկին»-նշեց Արամ Մանուկյանը:
Ակտիվիստներն իրենց հետագա անելիքների մասին ոչինչ չեն կարողանում ասել, բայց վաղը նախատեսվում է հանրային քննարկում Մաշտոցի պուրակում, որտեղ էլ ակտիվիստները կվորոշեն իրենց հետագա անելիքները:


