Հուլիսի 1-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խ. Դաշտենցի փողոցում` Էրեբունի ավտոշուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի և «Օպել» մակնիշի 30 ՏՕ 562 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
Էրեբունիում «ԶԻԼ»-ի և «Օպել»-ի բախումից տուժած կա


