«Չեմ կարծում, որ հիմա իրավիճակն այնպիսին է, որ ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն է առաջացել: Հայոց բանակն օրեցօր ավելի մարտունակ է դառնում եւ ունակ է ինքնուրույն լուծել առաջադրված խնդիրները»,- ասաց նախարարը հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությունն աշխարհում միակն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է առանց արտաքին միջամտության:
«Երբ խոսում ենք հավասարակշռության մասին, խոսքը ոչ թե քանակի, այլ որակի եւ մեր զինվորների մարտական ոգու մասին է»,- ասաց Սեյրանը Օհանյանը:
«Այլ հարց է, որ ՀԱՊԿ-ն պետք է տեղեկացված լինի խախտումների մասին եւ հանդես գա համապատասխան հայտարարությամբ, ընդգծի, թե ով է խախտման նախաձեռնողը: Անմիջապես ասեմ, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս խախտման նախաձեռնողի դերում, մենք միայն պատասխանում ենք ոտնձգություններին»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: