Չիլիի հավաքականի հարձակվող Մաուրիսիո Պինիլյան իր մեջքի վրա դաջվածք է արել, որում պատկերվում է ԱԱ.-2014 1/8 եզրափակչում Բրազիլիայի հետ խաղի հիշարժան դրվագներից մեկը: 

Ինչպես հաղորդում է Իտառ-Տասսը՝ այս խաղը ընթացել է շաբաթ օրը և Բրազիլիայի հավքականը դժվար հաղթանակ է տարել Չիլիի հավաքականի նկատմամբ: Պինիլյայի հարվածը, խաղի վերջին րոպեներին, կարող էր հավաքականին հաղթանակ բերել, սակայն շեղ ստացվեց: Այսպիսով չիլիացիները ավարտեցին իրենց ելույթը ԱԱ.-2014-ում, իսկ բրազիլիացիներն հայտնվեցին քառորդ եզրափակչում: 

Մ. Պինիլյան սեփական մեջքի վրա դաջել է հարվածի շեղ ստացվելու պահը, որը ուղեկցվում է մակագրությամբ. «Փառքից մեկ սանտիմետրի վրա»: