«Ժամանակ» թերթը գրում է.
«Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առիթով հարուցված գործը, որին մասնակից էին եղել երկու գեներալների եղբորորդիներն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմներից Արմանը, հնարավոր է առաջիկայում փակվի կամ, ինչպես էջմիածինցիներն ասացին «Ժամանակին»՝ «ջրվի»:
«Գործը ոստիկանության հետ կարելի է փակված համարել, մնում է, որ իրենք իրենց ներքին հաշիվները մաքրեն-վերջացնեն, ինչն անխուսափելի է»,- հավատացած են էջմիածինցիները:
Մեր տեղեկություններով՝ Հայաստանից փախել է նաև Արմանի եղբայրը։ Թե որտեղ են Դոն Պիպոյի մտերիմ ընկերները՝ ոչ ոք տեղյակ չէ: Երկրում է միայն Արմանի եղբոր կինը, որին դեպքից հետո գեներալները գերի էին վերցրել, և եղբայրների քույրը, ովքեր երկուսով փորձում են դիմակայել գեներալների հարձակումներին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի համարում: