«Իրավունք» թերթը գրում է.

«Այսօր տեղի է ունենալու «քառյակի» ասուլիսը, որը հիմնականում նվիրված է լինելու էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Ըստ վստահելի աղբյուրի՝ սկզբում նախատեսված էր առավել լայն օրակարգով ասուլիս, սակայն ծագել էին բավական բուռն տարաձայնություններ։ Մասնավորապես, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» առաջարկում էին ասուլիսի թեմա դարձնել իշխանափոխությունը, սակայն դրան դեմ են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։ Իսկ ԲՀԿ-ի և «Ժառանգության» միջև գոյացել է լրացուցիչ սառնություն Զարուհի Փոստանջյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս հրապարակավ ԲՀԿ-ն որակել է Քոչարյանի ստեղծած կուսակցություն։ Ճիշտ է, Ռուբիկ Հակոբյանը փորձում է հարթել իրավիճակը, սակայն ԲՀԿ-ականները մատնանշում են, որ «Ժառանգության» վարքագծում Զարուհի Փոստանջյանի դերն ավելի մեծ է, և եթե այդպես շարունակվի, ապա հարցականի տակ կարող է դրվել հետագա համագործակցությունը»։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի համարում: