Բրիտանուհի նկարիչ Թրեյսի Էմենի հանրահայտ «Իմ անկողինը» ցուցադրությունը, որը իրենից ներկայացնում է չհարդարված անկողին, որի չորսբոլորը աղբ է թափված, վաճառվել է աճուրդում գրեթե $4 մլն.:
Այս դատարկ շշերով, ծխախոտի մնացորդներով և այլ աղբով շրջապատված անկողինը, մեծ աղմուկ բարձրացրեց այն բանից հետո, երբ 1999թ.-ին նոմինացվեց Թերների մրցանակի:
Նկարչուհին ինքը խոստովանել է, որ մեկ շաբաթ քնել է այդ անկողնու վրա հարաբերությունների փլուզումից հետո: 2010թ.-ին «Իմ անկողինը» գնել էին $257 հազ.: Ֆրանս Պրեսսի տվյալներով այժմ Էմենի ամենաթանկարժեք աշխատանքն է համարվում «Իմ անկողինը»: