Իհարկե «թռչող ափսեների» լուսանկարների մեջ մեծամասնությունը կեղծիք են, որոնք ստացվել են ֆոտոմոնտաժի միջոցով: Սակայն ներկայացնենք Ձեզ 10 լուսանկար, որոնք անցնելով բազմաթից փորձաքննություններ այդպես էլ չեն պարզաբանվել:

1. Աֆրիկա, 1956թ. Այս նկարը արվել է վստահելի և հարգարժան մի տիկնոջ կողմից, որի ամուսինը աշխատում էր BBC-ում: Արվել է ընդհանուր առմամբ 7 նկար: Հնարավոր բացատրությունը՝ օպտիկական մթնոլորտային երևույթ:

2. Ռոդ Այլենդ, 1967թ. Հարոլդ Տրուդելին հաջողվել էր անել մի քանի նկար, մինչև «ափսեի» չքվելը: Հնարավոր բացատրություն՝ քաղաքացին ինքն է կառուցել «ափսեն» և ինչ-որ կերպ այն բաց թողել երկինք:

3. Ապոլոն 16, 1972թ. Նկարն արվել է, երբ ամերիկացիները 5-րդ անգամ թռան լուսին: Կենտրոնում կարելի է տեսնել անհայտ օբյեկտ: NASA-ում այդպես էլ չկարողացան պարզաբանել: Հնարավոր բացատրություն՝ ֆոտոապարատի անսարքություն:

4. Կոննեկտիկուտ, 1987թ. Ստաժավոր օդաչուն տեսնելով օդում խորհրդավոր լույսերը կանչել է հարևաններին և լուսանկարել այն: Հնարավոր բացատրություն՝ Պենտագոնի կամ NASA-ի գաղտնի փորձարկում: 

5. Մեքսիկա, 1994թ. Կարլոս Դիասը այդ պահին նկարահանում էր հրաբուխի ժայթքումը Մեքսիկայում, սակայն նրա նկարների մեջ հիշարժան էր այս մեկը: Հնարավոր բացատրություն՝ ամպ հրաբխի լույսի ներքո: 

6. Մեքսիկա, 2004թ. Այս լուսանկարն արվել է լրագրողի կողմից: Հնարավոր բացատրությունը՝ տարօրինակ մթնոլորտային երևույթ: 

7. Վաշինգտոն, 1952թ. Սա երևի ամենահայտնի լուսանկարն է արված հենց ԱՄՆ մայրաքաղաքում: Վկաների խոսքերով օբյեկտը պտտվել է Պենտագոնի և Սպիտակ տան վերևում, այնուհետև անհետացել է:

8. Օրեգոն, 1950թ. Տնային տնտեսուհին տեսնելով «ափսեն» կանչել է ամուսնուն և լուսանկարել այն: Սա նույնպես բավականին հայտնի լուսանկար է: Հնարավոր բացատրություն՝ օդային զոնդ: 

9. Լոս Անջելես, 1942թ. Պատերազմի տարիներին ԱՄՆ զինված ուժերը ենթադրաբար կրակ բացելով ճապոնական ինքնաթիռների վրա չկարողացան վնասել ոչ մեկին: Սակայն վկաները պնդում են, որ դրանք «թռչող ափսեներ» էին: Հնարավոր բացատրություն՝ անհասկանալի տեսակի գնդային կայծակներ: 

10. Կոստա-Ռիկա, 1971թ. Ինքնաթիռը թռչելով լճի վրայով նկարահանեց այս տարօրինակ օբյեկտը: Հնարավոր բացատրությունը՝ յուրատեսակ օդային զոնդ: