‹‹Աշխարհազոր›› երիտասարդական կրթական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ‹‹Ճանաչենք մեր հերոսներին›› սոցիալական հոլովակների շարքը նպատակ ունի հասարակության լայն շերտերին ծանոթացնելու արցախյան ազատամարտի հերոսներին:
‹‹Աշխարհազոր›› երիտասարդական կրթական հասարակական կազմակերպության նախագահ Րաֆֆի Գևորգյանի խոսքերով սոցիալական հոլովակների ստեղծման գաղափարը ծնվել է անհրաժեշտությունից, քանզի հարցումները, որոնք անցկացվել էին երիտասարդության շրջանում, ցույց են տալիս որ շատերը ծանոթ չեն արցախյան ազատամարտի հերոսների կյանքին ու գործունեությանը:
Նկարահանվել են 30 հոլովակներ, որոնցում անդրադարձ է կատարվել այն հերոսներին, ովքեր հետմահու պարգևատրվել են Մարտական խաչ առաջին կարգի շքանշաններով:
Կազմակերպիչների խոսքերով նախաձեռնությունը շարունակական է լինելու: