Ուկրաինայի զինված ուժերի 29 զինծառայող գերի են վերցվել անջատողականների կողմից, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պետի պաշտոնակատար Միխաիլ Կովալը: 

Նրա խոսքերով նրանցից 11-ը գերի են ընկել միաժամանակ, ուղիղ գնացքի միջից: Նրանց փաստաթղթերը ստուգելուց հետո զինծառայողներին փոխանցել են կազակներին: Նախարարի պաշտոնակատարը նաև հայտարել է, որ ներկայումս ընթանում են բանակցություններ և զինծառայողների մի մասն արդեն վերադարձել են իրենց ընտանիքների մոտ: 

Ինչպես տեղեկանում ենք BBC-ից՝ Ամենաքիչը 9 խաղաղ բնակիչ զոհվել է Լուգանսկում ընթացող խստացված մարտերի արդյուքում: Արդեն 2-րդ օրն է, ինչ ընթանում են ուկրաինական իրավապաշտպան մարմինների հակաահաբեկչական գործողությունները Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններում: 

Այս գործողությունների արդյունքում զոհվում են ինչպես զինծառայողներ, անջատողականներ, այդպես էլ հասարակ խաղաղ քաղաքացիներ: Մեծ վնասներ են հասցվում նաև տեղի բնակչության տներին: